Կարևոր է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա ռազմական ազդեցություն չլինի․ Դավիթ Զալկալիանի
Կարևոր է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա ռազմական ազդեցություն չլինի, քանզի այն ռազմավարական օբյեկտ է տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, հենց ռազմավարական օբյեկտներն են տարածաշրջանում անվտանգության երաշխիքը: Ուստի, ըստ Զալկալիանիի, բոլորը շահագրգռված են, որ նրանց բնականոն գործունեությանը ոչ մի վտանգ չսպառնի:
«Իհարկե, Հարավային Կովկասում ընթացող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նախագծերը մեր ամենակարևոր հետաքրքրության ոլորտն են և այս ուղղությամբ իրականացվում է մոնիտորինգ: Մենք խոսում ենք ինչպես մեր գործընկեր երկրների հետ, ում տարածքով անցնում են այդ ռազմավարական կարևոր օբյեկտները, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, քանի որ կարևոր է, որ այդ ռազմավարական օբյեկտները տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են: Ուստի, բոլորը շահագրգռված են, որ նրանց բնականոն գործունեությանը ոչ մի վտանգ չսպառնա: Հետևաբար, մենք մշտական կապի մեջ ենք մեր բոլոր ռազմավարական գործընկերների հետ և հետագայում էլ կշարունակենք դա:
Մենք տեսանք երկու կողմերի արձագանքը: Մեզ համար շատ կարևոր է որևէ ռազմական ազդեցություն չունենա այդ օբյեկտների վրա, քանի որ դա շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող մեր բոլոր ռազմավարական գործընկերների համար, որն ապահովում է նրանց էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացումը»,- ասել է Դավիթ Զալկալիանի.
Նշենք, որ Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում, թե հայկական զինված ուժերը փորձել են հրթիռային հարվածներ հասցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին: Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում