ՀՅԴ-ական կամավորականներ՝ զոհվել են ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Ընդամենը մի քանի օր առաջ եմ Ստեփանակերտում հանդիպել դաշնակցական կամավորների հետ։ Զրուցում էինք, ռազմական ու դիվանագիտական առաջնագծի նորությունները քննարկում։ Որքան պարզ ու միանշանակ էին տղերքը տեղի ունեցողի իրենց ընկալման մեջ։ Աջ ու ձախ չէին ընկնում, ամեն ինչ հստակ էր նրանց մոտ՝ թուրքը հարձակվել է, պետք է ջարդը տալ։ Որոշել էին ու արեցին։ Իսկ հիմա… Հիմա նրանցից շատերն արդեն երկնքից են հետևում իրենց ընկերների ու մեր ողջ ժողովրդի պայքարին։
Ընկերներ ջան, դուք հավատարիմ մնացիք Դաշնակցության կարգախոսին։ Մահ կամ ազատություն։ Ընտրեցիք Ազատությունը՝ վճարելով դրա համար ձեր կյանքով։ Ցավն անչափ մեծ է, խոսքեր չկան։ Բայց բարձունքը մերն է։ Եվ թող ձեր գործն ու ոգին պահապան լինեն մեր բոլոր տղաներին…»:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտնել էր, որ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության կամավորները հենց պատերազմի առաջին օրերից մեկնել են ռազմաճակատ:
ՀՅԴ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նահատակվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանը (Հրազդանցի Ճուտ):
Արցախի հյուսիսում տեղի ունեցած մարտում զոհվել է նաև ծնունդով լիբանանահայ օպերային երգիչ, ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի ազատամարտիկ, ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեի անդամ Գևորգ Հաջյանը:
Զոհվել է նաև ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի ազատամարտիկ, ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկեան» կոմիտեի ներկայացուցիչ Քրիստափոր Արթինը:
«Նրանք հերոսաբար ընկան հոկտեմբերի 6-ին՝ Արցախում, ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար մղված ծանր մարտում՝ ջախջախիչ հակահարված տալով թշնամուն․․․»,- հայտնում է ՀՅԴ-ից:
Արցախում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Վիգեն Մուրադյանը։ Վիգենը 25 տարեկան էր, ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեության անդամ։ Նա Արցախ էր մեկնել ՀՅԴ կամավորական առաջին վաշտի հետ՝ պատերազմի առաջին օրը։
Վերջին լուսանկարը՝ Եղիշե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Անմահացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը
- Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված փրկարար Հովիկ Աղաջանյանը մահացել է
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
- Կազմակերպվել է հակագրոհ և հետ վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը. ՊԲ
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
- Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ․Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները. ՊԲ
- Քաջաբար զոհվեց մեր ընկեր Գեղամ Մուշեղյանը. ՀՅԴ
- Սահմանին զոհված Կարեն Մարգարյանը
- Սահմանին զոհված Հասմիկ Արզումանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին