«Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը շինծու մեղադրանքով շարունակում է մնալ բանտարկված
«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումը։
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շինծու մեղադրանքով շարունակում է մնալ բանտարկված։
Օրհասական այս շրջանում, երբ ազգը մեկ բռունցք դարձած պայքարում է թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեմ, 13 կուսակցություններ, այդ թվում՝ «Հայրենիք»-ը, կարևորելով պետության և բանակի շուրջ քաղաքական ուժերի համախմբման, ներազգային հաշտության և համերաշխության հրամայականը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, միջնորդել էին փոխել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը, որը մնաց առանց արձագանքի։
Խստորեն դատապարտելով վարչախմբի կողմից ժողովրդի պառակտման արատավոր վարքագծի շարունակումը՝ կրկին պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին».- նշված է «Հայրենիք» կուսակցության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանի փաստաբան. «Մարտիրոսյան Մնացը վկա՝ հավատում եմ»
- Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված
- Այսօր Գագիկ Ծառուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Մելքումյան
- Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում. Աբովյան
- 13 կուսակցություն դիմել է գլխավոր դատախազին՝ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցով
- Վերաքննիչը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
- Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը վերանայելու հարցով
- Ծառուկյանի պաշտպանի պատասխանը՝ «իշխանությունից «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը»
- Դատախազությունը վարույթ կհարուցի Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժելու որոշումն ընդունած դատավորի նկատմամբ
- ԲՀԿ, ՀՅԴ և«Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների բողոքի քննությունը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին