«Հրապարակ». ՍԴ-ում կարծում են, որ այս անգամ ազատ և չկառավարվող ընտրություններ կլինեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 12-ին ՍԴ-ում աշխատակարգային նիստ է նշանակված, որի օրակարգում կրկին նախագահի և փոխնախագահի ընտրության հարցն է դրված։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին մեկնարկած ՍԴ աշխատակարգային նիստում, որը տևեց շուրջ 3 օր, այդպես էլ նախագահ չընտրեցին։
Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, ով ինքնաբացարկ հայտնեց, իսկ ինքնառաջադրված Երվանդ Խունդկարյանի օգտին բավարար ձայներ չհավաքվեցին․ նա ընդամենը 2 ձայն ստացավ։
ՍԴ-ում կարծում են, որ այս անգամ ազատ և չկառավարվող ընտրություններ կլինեն, քանի որ իշխանությունները զբաղված են պատերազմով, և անակնկալները չեն բացառվում։ Քանզի ընդամենը մի քանի օր առաջ ՍԴ կազմը մի կողմ էր դրել տարաձայնությունները և Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ քննարկել ու վավերացրել միջազգային մի շարք պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան Հայաստանին այս բարդ իրավիճակում նոր ֆինանսական միջոցներ ձեռք բերել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: