«Հրապարակ». Պետական քարոզչամեքենան պրոռուսական տոնայնության մեջ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ամեն կողմից հնչող հորդոր-կոչերին, Նիկոլ Փաշինյանը դեռևս չի կիսվում, թե ինչ բանակցություններ են ընթանում դիվանագիտական ճակատում՝ կապված պատերազմի հետ, հեռախոսազրույցների ընթացքում ինչ քննարկումներ է ունենում գերտերությունների ղեկավարների հետ, սակայն քաղաքական-հասարակական շրջանակներում նկատել են, որ հատկապես վերջին երկու օրերին պետական քարոզչամեքենան պրոռուսական տոնայնության մեջ է, իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների պատասխանատուներն են անգամ ֆեյսբուքյան իրենց տարածքում տարածում նմանատիպ նյութեր, ինչը նախկինում երբևէ չէին արել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: