Նիկոլայ Դալլաքյան. Չէինք պատկերացնում՝ կունենանք այսքան ծանր դեպքեր երեխաների մեջ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է ներկայացրե, թե ինչպես է կազմակերպվում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիների բուժօգնությունը։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասում է, որ պատերազմի առաջին օրերից անմիջապես իրենց անձնակազմը պատրաստ է եղել ընդունել վիրավորների, բայց չէին պատկերացնում, որ կունենան այսքան ծանր դեպքեր երեխաների մեջ։
«Մենք սովոր ենք կենցաղային տարբեր տրավմաների, բայց ոչ պայթյունների հետևանքով նման վնասումների 21-րդ դարում։ Սա մեզ համար զարհուրելի է, որպես բժիշկներ անընդունելի»,- նշում է Ն.Դալլաքյանը։
Վիրավոր 15-ամյա արցախցի Նարեկը պատրաստ է հենց հիմա էլ գնալ ռազմի դաշտ ու կռվել հանուն հայրենիքի։ Նրա շնորհիվ 13-ամյա եղբորը հասցրել են տեղափոխել հիվանդանոց։
Վիրավորներ արցախցիները խաղաղություն են ուզում՝ վերադառնալու իրենց տները։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- 20 մահ, 93 վիրավորում, 5800 նյութական վնաս. Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգություններ
- Ադրբեջանը ցանկացած խայտառակություն ռազմաճակատում փորձում է փոխհատուցել քաղաքացիական անձանց հրթիռակոծելով. Հովհաննիսյան
- Քաղաքացիական անձանց վրա հարձակումը հանդուրժելի չէ. ՀՀ-ում ԵՄ դեսպան
- Ադրբեջանը խնդիր է դրել՝ շարքից հանել Արցախի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները. Բեգլարյան
- Առաջին իսկ օրվանից հակառակորդի զինված ուժերը սկսեցին թիրախավորել ՀՀ և ԱՀ քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները
- Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ․Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի. Հովհաննիսյան
- Ստեփանակերտում և Շուշիում կան քաղաքացիական զոհեր
- Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կամ քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա