Շուշիում արտասահմանցի լրագրող է վիրավորվել
Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության հետևանքով վիրավորվել է արտասահմանցի լրագրող։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի նախագահ Հովհաննես Մովսիսյանի փոխանցմամբ, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի փոխանցմամբ, Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելու ընթացքում վիրավորված լրագրողը ռուս է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի ուշ Հովհաննես Մովսիսյանը հայտնեց, որ Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով ռուս լրագրողին վիրահատում են։
Հիշեցնենք, որ թշնամի Ադրբեջանն այսօր հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտն ու Շուշին շարունակվում են հրթիռակոծվել
- Կվերականգնենք. Արցախի նախագահը՝ Ղազանչեցոցի մասին
- Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն
- Նորից թիրախավորվում է Շուշին․Արծրուն Հովհաննիսյան
- Հրապարակվել է Շուշիի և Ստեփանակերտի վերջին հրթիռակոծության լուսանկարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան