Ֆրանսիացի պատգամավոր․ Սա այլևս տարածքի պատերազմ չէ, այլ նաև կրոնական պատերազմ է
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին արձագանքել է Ադրբեջանի կողմից Սուրբ Ղազանչեցող եկեղեցու ռմբակոծմանը։
«Ազատության և քրիստոնեական հավատքի հայկական խորհրդանիշներից մեկը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ուժեղ ռմբակոծության է ենթարկվել և մասամբ ավերվել։
Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ սա այլևս տարածքի պատերազմ չէ, այլ նաև կրոնական պատերազմ:
Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի դադարեցվի այս հակամարտությունը, որում ադրբեջանցիների, թուրքերի և նրանց դաշնակիցների միակ նպատակը Լեռնային Ղարաբաղը հայերից դատարկելն է:
Լիակատար համերաշխությունս այս հերոս ժողովրդի հետ, որոնք այսքան ժամանակ պայքարում էին իրենց գոյատևման համար իրենց նախնիների հողի վրա: Միակ լուծումը Արցախի պաշտոնական ճանաչումն է»,- գրել է Պուպոնին:
L’un des symboles arméniens de la liberté et de la foi chrétienne, l’église Ghazanchetsots à Sushi a été fortement...
Posted by François Pupponi Député on Thursday, October 8, 2020
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան