Ստոկհոլմում հայերը բողոքի ակցիա են անցկացնում
Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ստոկհոլմի կենտրոնում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ցույցի մասնակիցներից։
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի դեմ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Բեռնում՝ Շվեյցարիայի խորհրդարանի շենքի առջև գտնվող հրապարակում, տեղի էր ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի։ Իսկ ամերիկահայերին ոտիք էր հանել Ամերիկյան հեռուստաընկերությունների քար լռությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների շուրջ։ Նրանք պահանջում էին պատշաճ լուսաբանում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկահայությունը կաթվածահար է արել հոլիվուդյան փողոցները
- Շվեյցարահայերը բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին