ՀԱՊԿ-ը մարտահրավեր է համարում վարձկան գրոհայինների տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության գոտի
ՀԱՊԿ-ը մարտահրավեր է տեսնում ղարաբաղյան հակամարտության գոտի օտարերկրյա զինյալների տեղափոխման հարցում ոչ միայն դրա մասնակիցների, այլև տարածաշրջանի համար:
«Հիմա ինձ համար դժվար է դատել հակամարտության գոտի զինյալների տեղափոխման մասշտաբների մասին: Ըստ ամենայնի, դա այդպես է: Այնտեղ հայտնվում են գրոհայիններ և վարձկաններ: Իհարկե, դա ձեռնտու չէ: Սա իրենից որոշակի մարտահրավեր է ներկայացնում ոչ միայն ներգրավված կողմերի, այլև մյուսների համար: Մենք ելնում ենք այդ մեկնակետից», - «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, RT-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ըստ նրա, ՀԱՊԿ-ը դեռ չի քննարկում օտարերկրյա զինյալների Լեռնային Ղարաբաղ տեղափոխմանը հակազդելու լրացուցիչ միջոցառումների ընդունման որոշումները:
«Մենք դեռևս չենք դիտարկել Սիրիայից և այլ երկրներից այնտեղ գորհայինների մուտքին հակազդելու համար որոշ արգելքներ սահմանելեւ կամ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու որոշումները»,- ասել է Զասը RT- ին տված հարցազրույցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան