Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի իր պաշոնակցի հետ
Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր չեխ գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների շուրջ։
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ԱԳ նախարարն իր խորը մտահոգությունն է արտահայտել հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ ի խախտումն միջազգային իրավունքի։
ԱԳ նախարար Մնացականյանը դատապարտել է հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման և վերջիններիս ռազմական գործողություններին անմիջական ներգրավման միջոցով տարածաշրջանում ապակայունություն սերմանելու Թուրքիայի գործելաոճը։
Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը։