Զախարովա. Արցախում վիրավորված ռուս լրագրողները կտեղափոխվեն Երևան
Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում վիրավորված ռուս լրագրողները կտեղափոխվեն Երևան, նրանցից մեկն այժմ ծանր վիճակում է։ ՏԱՍՍ-ին այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է Հայաստանի արտգործնախարարության հետ ՝ հակամարտության գոտում ռուս լրագրողների վիրավորվման հետ կապված: Մեր տեղեկություններով, նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում, նրան վիրահատում են: Նրանցից երկուսը միջին ծանրության վնասվածք ունեն և շուտով նույնպես կվիրահատվեն: Հենց նրանք բոլորը տեղափոխման ենթակա կլինեն, նրանց կհասցնեն Երևան»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելու ընթացքում վիրավորվել է ռուսաստանցի երեք լրագրող։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին
- Մազի ծերով մահից պրծանք. hեռուստահաղորդավարը՝ Ս․Ղազանչեցոցի հարվածների մասին
- Շուշիում արտասահմանցի լրագրող է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան