
️ Հարվածի պահին Մայր տաճարի նկուղում երեխաներ և կանայք են եղել. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է՝ ️Ադրբեջանը հարվածել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարին, որը հանդիսանում է Արցախի երկրորդ բնակեցված քաղաքի՝ Շուշիի խորհրդանիշը։
«Հարվածի պահին Մայր տաճարի նկուղում երեխաներ և կանայք են եղել։ Տաճարի շրջակայքում չկան ռազմական օբյեկտներ և ռազմականին մոտ ոչինչ: Հարվածի հետևանքով վնասվել են նաև բնակելի տներ: Այս ամենը հաստատում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Սա պատերազմական հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների օգտագործման հստակ նշան է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։