ԱԻՆ-ը շարունակում է հումանիտար բեռի բաշխումը
Արցախի համար ուղարկվող հումանիտար օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Մեծ քանակությամբ սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են ուղարկում նաև արտերկրի մեր հայրենակիցները: Ստացված բեռներն ակտավորվում, տեսակավորվում և խմբավորվում են, որից հետո մի մասն ուղարկվում է Արցախի Հանրապետություն, մյուս մասը փոխանցվում է Արցախից ժամանակավոր Հայաստան եկած ընտանիքներին:
Հարցերի դեպքում կարող եք զանգել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգողին՝ +374 44 44 00 60, +374 93 30 80 09, +374 95 50 59 09 կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան