ԱՄՆ-ը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներին
Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կայանալիք հանդիպումներին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքը։
«ԱՄՆ-ն որպես համանախագահ կմասնակցի հանդիպումներին, որոնք անցկացվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակիցը՝ մենկաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանի հայտարարությունը:
Նա հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ են տեղի ունենալու հոկտեմբերի 8-ին Ժնևում, և հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը՝ Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում
- ԵԱՀԿ ԽՎ․ Լեռնային Ղարաբաղի արյունահեղությունը պետք է ավարտվի
- Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր․ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան