Օրեցօր ավելացող կորոնավիրուսի դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչով է հանդես եկել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:
«Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ:
Այս օրհասկան պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր:
Սիրելի' ժողովուրդ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Հարկ է հիշեցնել, որ ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական, պահպանել հակահամաճարակային կանոններն՝ այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ և ամուր կպահի մեր թիկունքը»,- նշված է առողջապահության նախարարության կոչում:
Հարակից հրապարակումներ`
- 08.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 718 նոր դեպք, գրանցվել է 9 մահ
- Եթե կորոնավիրուսով վարակվածների թվի աճի միտումը շարունակվի, լրջագույն խնդիրներ կստեղծվեն առողջապահական համակարգի համար
- 07.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- Կարեն Վրթանեսյան. Հնարավորինս հակիրճ կորոնավիրուսի և դրա վտանգների մասին նաև ռազմաճակատի համար
- 06.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 05.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- 04.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 571 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- 03.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 543 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է կորոնավիրուսի մասին. Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան