ՀԱՊԿ-ը կարծում է, որ Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանին
ՀԱՊԿ-ը կարծում է, որ Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանին. Բաքուն տարածքային պահանջներ չունի Երևանի նկատմամբ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի խոսքը:
«Համոզված եմ, որ իրադարձությունների նման զարգացում տեղի չի ունենա. նախ, որովհետև Ադրբեջանի իշխանություններն ընդգծեցին, որ իրենք տարածքային պահանջներ չունեն Հայաստանի նկատմամբ, և չեն պատրաստվում ոտնձգության ենթարկել Հայաստանի ինքնիշխանությունը: Երկրորդ, այնտեղ ժողովուրդը բավականին բանական և պատասխանատու է»,- ասել է Զասը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 29-ին Ադրբեջանն ակտիվ հարվածներ է հասցրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին և հարակից գյուղերին։ Հարվածներից տուժել են տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքներ, սպանվել է մեկ ՀՀ քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսի գյուղերի նկատմամբ Արդբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ ՄԻՊ զեկույցը ուղարկվել է ՄԻԵԴ
- Թուրքական արկը Վարդենիսի Կութ գյուղում
- Թշնամին հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը
- Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը
- Ադրբեջանը Վարդենիսից բացի նաև գյուղերի քաղաքացիական օբյեկտներն է թիրախավորել. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին