Որդիս, ում նկարն այս օրերին լայն տարածում գտավ աշխարհում, անմահացավ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Ադրբեջանի կողմի սանձազերծված պատերազմում զոհվել է նաև ժամկետային զինծատայող Ալբերտ Հովհաննիսյանը, ում նկարը համացանցում պտտվում էր՝ որպես «պատերազմի սիմվոլ»։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ:
Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը:
Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց ... այլ բան էր կանխորոշված: Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր:
Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ...
Փա՛ռք մեր հերոսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ական կամավորականներ՝ զոհվել են ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար
- Հայկակական ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով. ՊՆ
- Հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները. Արցախի ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան