Սբ. Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումից հետո իրանական մամուլում շրջանառվում է «Էրդողանի ռեժիմի զինյալները» եզրույթը. իրանագետ
Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանաթուրքական ահաբեկչական զորամիավորումների կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու և Գոհար Աղա մզկիթի հրթիռակոծումից հետո այսօր իրանական մամուլում՝ հատկապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող լրատվականներն Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման բանակի մասին հրապարակումներում սկսել են օգտագործել «Ալիևյան ռեժիմի հորդաները», «Ալիևյան զինյալները» «Էրդողանի ռեժիմի զինյալները» և այլ ցածրակարգ ու ահաբեկչական խմբավորումներին բնորոշող եզրույթներով։
#ԵղբայրականԻրանը
#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Ս․Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը
- Մազի ծերով մահից պրծանք. hեռուստահաղորդավարը՝ Ս․Ղազանչեցոցի հարվածների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան