Առաջնագծում են նաև ԱԱԾ կամավորները
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների այս վճռորոշ օրերին առաջնագիծ են մեկնում նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կամավորական խմբեր: Հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համայն հայության համար կարևորագույն այս ժամանակահատվածում իրենց առաքելությունն օրնիբուն անձնվիրաբար ու նորովի լիցքերով են կատարում նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները:
«Այս ամենին զուգահեռ պետք է ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Արցախի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ, շուրջօրյա ռեժիմով իրականացնում է իր լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ արդյունավետ կերպով համադրելով հայրենիքի պաշտպանության ու մեր հայրենակիցների անվտանգության ապահովման բացառիկ կարևոր գործառույթների ամբողջական իրականացումը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կամավորագրման աշխատանքները շարունակվում են, և, ըստ անհրաժեշտության, առաջնագիծ կմեկնեն նաև նոր խմբեր»,-նշում են ԱԱԾ կենտրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին