«Ցեղասպանը նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան»
«Ցեղասպանը նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան, ինչպես նաև նրա նպատակը»,- գրել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոս՝ տեղադրելով թշնամու հարվածից վնասված Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց լուսանկարներ:
«Ֆոտոլուր» գործակալությունը նույնպես լուսանկարներ է ներկայացրել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց:
Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Արցախի հոգևոր ամենախոշոր կառույցներից մեկը: Ղազանչեցոց եկեղեցին XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է:
Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցին վերջնականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտն ու Շուշին շարունակվում են հրթիռակոծվել
- ️ Հարվածի պահին Մայր տաճարի նկուղում երեխաներ և կանայք են եղել. ՄԻՊ
- Կվերականգնենք. Արցախի նախագահը՝ Ղազանչեցոցի մասին
- Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան