ԲՀԿ-ական բոլոր պատգամավորներն իրենց աշխատավարձերը փոխանցել են հիմնադրամին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։ Այս մասին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Հայաստանի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, միայն միասնաբար՝ մեկ բռունցք դարձած մենք կարող ենք հաղթել թշնամուն և այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և հայոց բանակին»,-գրել նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան