«Գալաքսիի» աշխատակիցներն ու ընկերությունները 40 մլն դրամ կփոխանցեն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող ընկերությունների աշխատակիցները «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հանգանակության համար հավաքել են մոտ 20 միլիոն ՀՀ դրամ։
«Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրները կրկնապատկել են հավաքված գումարը։
«Այսպիսով 40 միլիոն ՀՀ դրամը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին»,-նշում են ընկերությունից ու հիշեցնում, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանները, ի հավելումն այլ ծրագրերի, արդեն իսկ 50 միլիոն ՀՀ դրամ են փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին