Գերմանիան Վրաստանին ևս ներառեց կորոնավիրուսի ռիսկեր պարունակող երկրների ցուցակում
Գերմանիան՝ Վրաստանը, Հորդանանը, Ռումինիան և Տունիսը ներառել է կորոնավիրուսի ռիսկեր պարունակող երկրների ցուցակում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ինչպես գրում է գործակալությունը, ռիսկ պարունակող երկրների ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ այդ երկրներից Գերմանիա այցելած մարդիկ ստիպված կլինեն ենթարկվել կարանտինի:
Ռիսկ պարունակող երկրների ցուցակը այսօր թարմացվել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի կողմից: Ցուցակում հայտնվել է նաև Նիդեռլանդների, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Սլովակիայի և Հունգարիայի մի քանի շրջաններ: Ֆրանսիայի Կորսիկա կղզին հանվել է ցուցակից:
Գերմանիան տարածաշրջանները ռիսկային է համարում, եթե յոթ օրվա ընթացքում «կովիդ 19»-ի դեպքերի թիվը 100 000 բնակչի վրա գերազանցում է 50-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա