Հորդորում եմ իրավասու կառույցներին հետևողականորեն իրենցից հեռու պահեն այս բնույթի գործիչներին. Գևորգ Դանիելյան
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, արդարադատության նախկին նախարար Գևերոգ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
«Հասարակական արդեն հայտնի գործիչը պնդում է, թե իբր ռուսական զենքի անորակության պատճառով մի քանի դրվագներում ձախողումներ են արձանագրվել։ Հարգելիներս, մի պահ պայմանականորեն ընդունենք, որ սա ստույգ տեղեկատվություն է, բայց ամբողջ հարցն այն է, թե ո՞վ է այս սուբյեկտին հրամցնում այսպիսի լուրեր, ո՞վ է առաջնահերթ, մինչև պաշտոնական լուրերը, տվյալներ փոխանցում մեր զինված ուժերի հաջողությունների ու ենթադրյալ ձախողումների մասին։
Զարմանում եմ նաև այն լրջմիտ անձանց վրա, որոնք հղում են անում այս լուրերին և հընթացս պնդում, որ այդ «աղբյուրը» չի կարող հավաստի չլինել։ Ինձ համար միակ ստույգ աղբյուրը Արծրուն Հովհաննիսյանն է և Շուշան Ստեփանյանը՝ հիրավի հավասարակշռված ու ոգեշնչող կեցվածքի երաշխավորներ։
Հավատարիմ մնալով բազում զոհերով ուղեկցվող այս պատերազմի փուլում որևէ խնդրահարույց և, առավել ևս՝ հանրության մեջ անհարկի հակադրությունների հանգեցնող մտքեր արտահայտելուց զերծ մնալու իմ սկզբունքին, նախապատվությունը տալով բացառապես կառուցողական դատողություններին, մեկ անգամ ևս հորդորում եմ իրավասու կառույցներին, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնեն և հետևողականորեն իրենցից հեռու պահեն այս բնույթի գործիչներին, սա ամենևին «իրենցը չէ»։ Հավերժ փառք մեր նահատակներին, Աստված նրանց հոգիները լույսի մեջ պահի, վիրավորներին շուտափույթ ապաքինում, Հաղթել ենք ...»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին