Թուրքիայի արձագանքը ԼՂ հակամարտության վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշմանը
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտարարությանը: Այս մասին գրում է parstoday-ը։
Նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որը դատապարտում է հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությունը, չունի «օրինականություն»:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նման որոշումը սատարում է Հայաստանի կեղծ հայցերին և սպառնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վստահելիությանը», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել՝ ընդդեմ Թուրքիայի՝ Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումի հիման վրա։
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետությունն իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին։
ՄԻԵԴ-ը կոչ է արել երկու կողմերին պահպանել Կոնվենցիայով նախատեսված իրենց գործառույթները, մասնավորապես այդ առնչությամբ 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք կամ)։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին