Միջազգային հանրությունը պետք է սթափվի ահաբեկիչների ներկայության լուրերից. Իտալիացի պատգամավորներ
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տարածել է Իտալիայի պատգամավորների պալատի անդամներ Մասիմիլիանո Կապիտանիոի և Ջուլիո Չենտեմերոի հայտարարությունը:
«Միջազգային հանրությունը պետք է սթափվի ադրբեջանական զորքերի կողքին Թուրքիայի կողմից ահաբեկիչների, ներառյալ ջիհադիստ ահաբեկիչների հնարավոր ներկայության վերաբերյալ անհանգստացնող լուրերից: Հաստատման դեպքում հակամարտությունը կստանա էլ ավելի լուրջ ուրվագծեր:
Բանակցությունները վերսկսելու համար ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը և ԵՄ-ը ձեռնարկում են բոլոր օգտակար նախաձեռնությունները: Իտալիայի կառավարությունը պետք է ակտիվանա, որպեսզի դիվանագիտական ուղին գերակայի բռնության տրամաբանությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան