Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք․Հունաստանի վարչապետ
Հոկտեմբերի 6-ին Աթենքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված մտահոգիչ և ողբերգական զարգացումները, շարունակվող արյունահեղությունը, որը բացի հումանիտար հարթությունից, ապակայունացնում է ողջ տարածաշրջանը:
«Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք։ Պետք է դադարեն նաև ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները: Մենք սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների զինադադարի և խաղաղ գործընթացը վերսկսելու կոչերը»,- նշել է Հունաստանի վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին