«Հրապարակ». Ցեղասպանությունը վերապրածներից մնացին երկուսը. Եպրաքսյա Գևորգյանը մահացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «111 տարեկանում մահացել է ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Գևորգյանը։ Նա մահացել է «Դլե յաման» երգը շուրթերին։ Գիտակցությունն ու խոսքը հստակ են եղել, նույնիսկ զգացել է երկրին պատուհասած ցավը, բայց թոռներն ու ծոռները ցրել են տագնապը։ «Հոգին ավանդեց՝ այդպես էլ չիմանալով արցախա-ադրբեջանական պատերազմի մասին»,- ասաց զարմուհին՝ Նունեն։
Եպրաքսյա տատն ապրում էր՝ կյանքի վերջին օրերը Էրգրի իր տանն ապրելու հավատով։
«Եթե իմանար, որ թուրքերը երկրորդ ցեղասպանության են ձգտում, բարակած սիրտը չէր դիմանա։ Խնայեցինք, որ իր մահով հոգին ավանդի»։ Եպրաքսյա Գևորգյանը ողջ կյանքում փնտրել ու այդպես էլ չի գտել ԱՄՆ-ում ապրող Եղիա եղբորը։ Նրանց իրարից բաժանել են ամերիկացի միսիոներները՝ 1915-ի գարնանը։ Եպրաքսյա տատն ապրում էր Արմավիր քաղաքում։ Ցեղասպանությունը վերապրածներից մնացին երկուսը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: