Մեր բոլոր գործընկերներին հասցրել ենք, որ Ադրբեջանը սնուցում է միջազգային ահաբեկչությունը. Էդմոն Մարուքյան
«Մեր բոլոր գործընկերներին կարողացել ենք հասցնել այն միտքը, որ Ադրբեջանը ահաբեկչական ներուժ է գործադրում, հետևաբար սնուցում է միջազգային ահաբեկչությունը և կապված է միջազգային ահաբեկչության հետ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և այն լուրջ ձեռքբերում գնահատեց ընդդեմ ահաբեկչական Ադրբեջանի:
Մարուքյանը տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդարանում նախրոդ օրը եղել են մեծ թվով շատ լավ պրոհայկական և պրոարցախյան ելութներ: Նրա խոսքով տեղի է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի մոնիթորինգի հանձնաժողովի փակ նիստ, որում որոշվել է որ հրատապ դեբատ է լինելու Արցախի խնդրով, որի մեկնարկի օրըվա մասին լրացուցիչ կտեղեկացնի: Պատգամավորը չբացառեց, որ դեբատների արդյունքում Եվրոպայի խորհրդի կողմից ռեզոլուցիա ընդունվի:
Էդմոն Մարուքյանի խոսքով, Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 27-ից բոլոր տեղեկատվությունը փոխանցել է իր գործընկերներին և շարունակում է ակտիվ աշխատել նրանց հետ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ժողովրդին կոչ արեց, որ զգոնությունը չկորցնեն, քանի որ կորոնավիրուսի վարակի թվերն այնպիսի արագությամբ են աճում, որ եթե այն շարունակվի լուրջ խնդիր կարող է ստեղծվել առողջապահական համակարգում:
«Հանուն մեր զինվորների մենք պետք զբույշ մնանք և չվարաքվենք»,-կոչ արեց պատգամավորը և փաստեց որ դրանով քաղաքացիները չեն ծանրաբեռնի մեր հիվանդանոցները և չեն խանգարի զինվորին բուժօգնություն ցույց տալուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան