Հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. ՊԲ
«Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»,- այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ժնևում մեկնարկել են ԼՂ հարցով բանակցությունները
- Թշնամուն պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, խոցվել է 9 միավոր զրահատեխնիկա. ՊՆ խոսնակ
- ՊՆ ներկայացուցիչ. Այս կոչն ուղղված է 10 մլն պայքար մղողի ու հաղթողի
- ՊՆ ներկայացուցիչ. Ապշելու են կին զինծառայողների սխրանքները
- Հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները. Արցախի ՊԲ
- ՊԲ-ի հերթական փայլուն ռազմագործողությամբ ազատագրվել է կորցրած դիրքերից մեկը և փրկվել դիրքապահ 19 զինծառայողների կյանք
- Կազմակերպվել է հակագրոհ և հետ վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը. ՊԲ
- Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումներ
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին