ՊՆ ներկայացուցիչ. Այս կոչն ուղղված է 10 մլն պայքար մղողի ու հաղթողի
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ մասնավորապես ասում է.
«Սիրելի հայրենակիցներ, մենք դիմակայում ենք աղջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը, չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ, չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ։ Այս կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի ու 10 մլն հաղթողի։
Ուզում եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը մեր չափ պայքարող զգա, ուզում եմ մեզանից յուրաքնչյուրը մտնի իր խրամատը ու մղի իր պայքարը»։