Պեսկով. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի նախատեսվում
Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում չի նախատեսվում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Tass-ը։
«Այս պահին նման հանդպման մասին խոսք չի գնում», - ասել է Պեսկովը։
Պեսկովը հավելել է, որ «ցանկացած շփում, որը կարող է օգնել կարգավորել իրավիճակը և դուրս բերել այն ուղղակի զինված հակամարտության փուլից, միայն ողջունելի է»:
Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, Պուտինի հանդիպում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը հոկտեմբերի 12-ին կայցելի Ռուսաստան, նախատեսված չէ:
«Այս պահին ոչ, բայց նախարարն իր ռուս գործընկերոջ Լավրովի հետ բանակցում է»,- ասել է Պեսկովն ու հավելել, որ Պուտինը պարբերաբար հեռախոսազրույցներ է վարում Փաշինյանի հետ․ «Այս երկխոսությունը կշարունակվի»:
Պեսկովը հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար շարունակվում են քաղաքական ջանքերը:
«Երկխոսությունը շարունակվում է տարբեր մակարդակներում, այդ թվում` ամենաբարձր»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան