2021 թվականին Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողով
Հոկտեմբերի 7-ին հեռավար կարգով կայացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի լիագումար նիստը։
Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ դրա ընթացքում որոշումներ են ընդունվել կառույցի 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի վերաբերյալ և հաստատվել է Բանկի հաշվետվությունը:
Լիագումար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող 2020-2021 թթ. համար: Բանկին մեր երկրի անդամակցությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչն ընտրվում է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող:
Գրասենյակից հայտնում են, որ 2021 թվականին Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը:
ՎԶԵԲ տարեկան ժողովում Հայաստանը ներկայացրել և 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի ու ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ուղղությունների վերաբերյալ ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՎԶԵԲ-ում Հայաստանի փոխկառավարիչ Ավագ Ավանեսյանը:
Նա ներկայացրել է նաև Արցախի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման մանրամասները, անդրադարձել ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը:
Նշվել է, որ Ադրբեջանի գործողություններն արդեն իսկ երկարատև և խորը վնաս են հասցրել տարածաշրջանի տնտեսական կայունությանը և կարող են հանգեցնել հումանիտար ճգնաժամի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա