Երկու ժամում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսի գյուղերի նկատմամբ Արդբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ ՄԻՊ զեկույցը ուղարկվել է ՄԻԵԴ
- Թշնամին հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը
- Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը
- Ադրբեջանը Վարդենիսից բացի նաև գյուղերի քաղաքացիական օբյեկտներն է թիրախավորել. Հովհաննիսյան
- ԱԳՆ. Ադրբեջանը ընդլայնել է ռազմական գործողությունները՝ Վարդենիսում սպանվել է քաղաքացիական անձ
- Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ
- Արծրուն Հովհաննիսյան. Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին