Ցյուրիխում տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ Ադրբեջանի
Այսօր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնրել Ստոկհոլմի կենտրոնում։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի դեմ:
Հոկտեմբերի 3-ին Բեռնում՝ Շվեյցարիայի խորհրդարանի շենքի առջև գտնվող հրապարակում, տեղի էր ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի։ Իսկ ամերիկահայերին ոտիք էր հանել Ամերիկյան հեռուստաընկերությունների քար լռությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների շուրջ։ Նրանք պահանջում էին պատշաճ լուսաբանում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան