Անմահացած Ալբերտի հայրը խնդրում է ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել հիմնադրամին
Արցախում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը խնդրում է ծաղիկներ ու ծաղկեպսակներ գնելու փոխարեն գումարը փոխանցել հիմնադրամին։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում:
Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ալբերտի հիշատակին, ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան