Զախարովա. Ոչ մի ագրեսիվ հայտարարություն չի օգնի լուծել Ղարաբաղի հակամարտությունը
Ագրեսիվ հռետորաբանությունը չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Անհրաժեշտ է կոնկրետ գործողություններ ձեռնարկել տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը «Դոժդ» հեռուստաընկերության եթերում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ոչ մի ագրեսիվ հայտարարություն երբեք չի հանգեցնի ցանկալի արդյունքի, եթե մենք իսկապես անկեղծորեն ցանկանում ենք հասնել լարվածության թուլացման»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է նախապատվություն տալ ոչ թե թշնամական հռետորաբանությանը, այլ կոնկրետ գործողություններին:
«Եթե ագրեսիվ հայտարարությունները կարողանային լուծել այս հարցը, դա, հավանաբար, շատ ավելի հեշտ կլիներ, և խնդիրներ ընդհանրապես չէին լինի: Բանն այն է, որ դրանք ոչ միայն չեն նպաստում նպատակին հասնելուն, այլև շատ առումներով կարող են սրել իրավիճակը»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան