Թուրքիայի պաշտպանության նախարարը արձագանքել է ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին
Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման առաջարկին ի պատասխան, Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկնել է Անկարայի դիրքորոշումը՝ պնդելով հայկական զորքերի տարածաշրջանից դուրս գալու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է parstoday-ը։
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հալուսի Աքարն ասել է, որ իրենք չեն կարող սպասել ևս 30 տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար՝ ավելացնելով, որ հրադադարի փոխարեն իրենք պետք է պահանջեն Հայաստանի դուրսբերումը տարածքներից:
Նա ավելացրել է. «Այժմ հակամարտությունը լուծելու և միջազգային աջակցություն ստանալու մեխանիզմների համար լավ հնարավորություն կա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան