ՄԱԿ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների հանդիպումը կհանգեցնի մարտերի ավարտին
ՄԱԿ-ն ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի գործակալությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մոսկվայում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ, կհանգեցնի ռազմական գործողությունների ավարտին: Այս մասին իր ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք ամեն կերպ ողջունում ենք այդ ջանքերը և առաջիկա հանդիպումը: Հուսով ենք, որ դա առաջին հերթին կհանգեցնի ռազմական գործողությունների ավարտին»,- «ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Լուսանկարներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից
- Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Արցախի ԱԳՆ-ն ադրբեջանական կողմի մեկնաբանությունները ցինիզմի բարձրագույն դրսևորում է որակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան