Մոսկվայում բանակցությունները կմեկնարկեն ժամը 16։00-ին
Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մակարդակով բանակցությունները կմեկնարկեն մոսկովյան ժամանակով ժամը 15։00-ին (երևանյան ժամանակով ժամը 16։00-ին-խմբ.)։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ԱԳ նախարարներն այսօր կսկսեն աշխատանքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվայում ուրբաթ օրը նախատեսված են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կեսգիշերին մոտ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ գերիների ու դիերի փոխանակման նպատակով ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։
Խորհրդատվությունների անցկացման նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»։
Հարակից հրապարակումներ`
- «ՏԱՍՍ». Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում
- Երևանն ու Բաքուն հաստատել են մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին
- Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան