ՊՆ ներկայացուցիչ. Նախիջևանյան հատվածում մարտական գործողություններ չկան
Նախիջևանյան հատվածում իրավիճակը հանգիստ է, չկան մարտական գործողություններ։
Լրագրողների հետ երեկոյան հանդիպմանը հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Մոսկվայում շարունակվող բանակցությունների ընթացքում ԼՂ-ում ռազմական գործողությունների ինտենսիվության հնարավոր փոփոխությանը, բանախոսը նկատեց, բանակցությունների մասին իմացել է ԶԼՄ-ներից, սակայն իր աչքի առջև մարտական գործողությունները նույն ուղղությամբ ու նույն ինտենսիվությամբ շարունակվել են առանց տարբերությամբ։
Հարցին, թե Մոսկվայից որևէ՞ լուր ունի ՊՆ ներկայացուցիչը, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց՝ տեղեկություն չունի, կարծում է՝ բանակցությունների ավարտին պաշտոնական հաղորդագրություն կլինի։
Հրադադարի հնարավորության մասին հարցին էլ նա պատասխանեց, այսօր եղել է Արցախում, իր աչքերով է տեսել շարունակվող մարտերն ու ռազմական գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչը կարծում է՝ Ալիևին անհարմար բաները չեն զեկուցում
- Ստեփանակերտում առնվազն մի քանի տասնյակ պայթյուններ են որոտացել տարբեր տրամաչափի զենքերից. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին