«ՏԱՍՍ». Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն թռչում են Մոսկվա։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները՝ ավելացնելով, որ Մինսկի խմբի շրջանակում Ժնևում երեկվա բանակցությունները կշարունակվեն այսօր Մոսկվայում։
«Բանակցություններն այսօր շարունակվելու են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, բայց Մոսկվայում, ոչ թե Ժնևում։ Մինսկի խմբի համանախագահները թռնում են Մոսկվա»,- ասել է «ՏԱՍՍ»-ի դիվանգիտական աղբյուրը՝ նշելով, որ ժնևյան բանակցությունները տևել են մինչև ուշ գիշեր։
Հիշեցնենք, որ Ժնևում բանակցություններն ընթացել են փակ ռեժիմով, ոչ դրանց վայրը, ոչ սկսելու, ոչ էլ ավարտվելու ժամկետները չեն հայտարարվել։
Նշենք, երեկ կեսգիշերին մոտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ գերիների ու դիերի փոխանակման նպատակով ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։
Խորհրդատվությունների անցկացման նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան