Ստեփանակերտում առնվազն մի քանի տասնյակ պայթյուններ են որոտացել տարբեր տրամաչափի զենքերից. Հովհաննիսյան
«Առավոտյան մարտական գործողությունները սկսվել են նոր թափով՝ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում նույնիսկ ավելի ակտիվ են գործողություններն ընթացել, քան նախորդ օրը»,- այսօրվա ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, բայց և այնպես ավելի ծանր և համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Հայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին, և անհրաժեշտ հակահարված տալով հետ են շպրտում նրանց ելման դիրքեր։
«Այսօր հակառակորդը կրել է որոշակի կորուստներ, այս պահին մարտերը շարունակվում են։ Այսօր ադրբեջանական պաշտոնական շրջանակները հայտարարեցին, որ գրավել են Ջեբրայիլը, Հադրութն ու հարակից գյուղերը։ Դա մեղմ ասած ծիծաղելի էր, քանի որ այդ պահին ես գտնվում էի Հադրութում։
Ավելին, այդ ուղղությամբ, ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չկային։ Միևնույն ժամանակ, այսօր ամբողջ ցերեկ շարունակվել է Ստեփանակերտ քաղաքի հրետակոծությունը։ Առնվազն մի քանի տասնյակ պայթյուններ են որոտացել տարբեր տրամաչափի զենքերից։ Ես այսօր տեսա նաև Շուշիի եկեղեցու փլվածքը։ Ըստ էության, եկեղեցու մի հատվածին դիպուկ, գերճշգրիտ երկու հարված է հասցվել։ Դա չի կարող լինել պատահական հարված։ Մարտերը շարունակվում են։ Գիշերն էլ են շարունակվում, ուղղակի առավոտյան ավելի են թեժանում»,- ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական դրության ժամանակ խախտումը չվերացնելու դեպքում լրատվամիջոցները կտուգանվեն 1 միլիոնից 1.5 մլն դրամ
- ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ. ՊՆ խոսնակ
- Ադրբեջանի համար տեսանելի է եղել, որ հարվածում են Ղազանչեցոց եկեղեցուն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան