Ֆեյսբուքը փակել է Ադրբեջանի իշխանության հետ կապված 9000 կեղծ հաշիվներ
Facebook սոցիալական ցանցը նախօրեին հայտարարել է, որ փակել է Ադրբեջանի իշխող կուսակցության հետ կապված կեղծ գործունեություն իրականացնող զանգվածային ցանցը՝ հեռացնելով ավելի քան 1000 հաշիվներ և մոտ 8000 էջ: Այս մասին գրում է buzzfeednews-ը։
Facebook-ն այս հաշիվների գործողությունը կապել է կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության Երիտասարդական միության հետ: Այն ասում էր, որ հաշիվներն ու էջերը օգտագործվել են ընդդիմության գործիչների և անկախ լրատվամիջոցների վրա հարձակողական ու քննադատական մեկնաբանություններ տեղադրելու և երկրի իշխող կուսակցությանը գովելու համար:
Facebook-ի անվտանգության քաղաքականության ղեկավար Նաթանիել Գլեյխերը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «Ֆեյսբուքն այս որոշումը կայացրել է ներքին հետաքննությունից հետո ցանցը նույնացնելուց հետո»։
Նշենք, որ օրեր առաջ ֆեյսբուք սոցցանցի աշխատանքից ազատված Սոֆի Ժանգը հայտարարել էր, որ Ադրբեջանի ֆեյք գործունեության բացահայտումն իր ամենակարևոր չավարտված գործն էր։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի այս ցանցի մասին հայտնի էր վաղուց, սակայն ֆեյսբուքը քայլեր չէր անում այն կասեցնելու, ինչն արվեց ներկայումս Լեռնային Ղարաբաղում պատերազմի պայմաններում, որն արդեն խլել է 300 մարդու կյանք։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան