Փաշինյան. Պատրաստ ենք ԼՂ հարցով վերականգնել խաղաղ գործընթացը
«Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերականգնել խաղաղ գործընթացը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և ԱԳ նախարարների կողմից վերջին օրերին արված հայտարարությունների»,- Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդլայնված նիստում նա կրկին ընդգծել է, որ Հայաստանի ու նրա ժողովրդի համար ծանր ժամանակներ են, երկու շաբաթ առաջ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։
«Ադրբեջանական զորքերը, Թուրքիայի աջակցությամբ, վարում են ռազմական գործողություններ՝ կիրառելով նորագույն տեխնիկայի բոլոր տեսակները։ Դրանք ուղղվում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ։ Մենք այդ գործողությունները որակում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա՝ ուղղված հայ ժողովրդի դեմ։ Մեր ժողովուրդը կանգնած է լուրջ սպառնալիքի դիմաց։ Մեր գյուղերն ու քաղաքները մշտապես գտնվում են հրթիռային ու հրետանային կրակոցների ներքո, նշանառության տակ է վերցված Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը։ Կան շատ զոհեր ու վիրավորներ, լուրջ վնաս է հասցած ենթակառուցվածքներին, ավերվել են բնակելի շենքեր։ Հատկապես տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին»,-ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից, այլև Թուրքիայի կողմից վարձված սիրիացի գրոհայիններ։
«Այդ փաստը հաստատվել է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններով, այլև միջազգային հեղինակավոր հրատարակությունների հրապարակումներով։ Հատկապես ահազանգող են Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարահի կայունությանը»,նշել է նա։
Փաշինյանն ընդգծել է՝ չնայած այդ բոլոր ջանքերին, հակառակորդին չի հաջողվել հասնել որևէ էական արդյունքների։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին