Փաշինյանը՝ Երևան ժամանած վարչապետներին. Մեր ժողովուրդը լի է վճռականությամբ մինչև վերջ պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը
«Այսօրվա նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվարին շրջանում։ Երկու շաբաթ է, ինչ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը, որոնք ընթանում են ժամանակակից սպառազինության բոլոր տեսակների կիրառմամբ»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին։
Ներկաներին նա տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի Հանրապետության գյուղեր ու քաղաքներ, քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքներ գտնվում են հրթիռային ու հրետանային կրակի ներքո։
«Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության թվում։ Սակայն ես, վստահեցնում եմ ձեզ, չնայած բոլոր դժվարություններին, մեր ժողովուրդը համերաշխ է, ինչպես երբեք ու լի է վճռականությամբ մինչև վերջ պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը։ Ես հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել պատվիրակության բոլոր անդամներին բարդ պայմաններում Հայաստան ժամանելու համար»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք, կառուցողական քննարկումներ՝ ի նպաստ միության հետագա ամրապնդման։
Հայաստանի կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Երևան չի ժամանել Ղրղզստանի վարչապետը։ Նա բարեկամ Ղրղզստանի ժողովրդին մաղթել է երկրի ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան