ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր դիրքորոշումը ԼՂ հարցում
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, ի պատասխան Ամերիկայի Ձայնի հարցմանը ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ, տրամադրել է հետևյալ արձագանքը.
«Ինչպես նշել է պետքարտուղար Պոմպեոն հոկտեմբերի 5-ի իր համատեղ հայտարարության մեջ, մենք դատապարտում ենք բռնության աննախադեպ և վտանգավոր աճը և հակամարտող կողմերին կոչ ենք անում ընդունել անհապաղ և անվերապահ հրադադարի ռեժիմ և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ առանց նախապայմանների:
Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության աճին խորապես անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին