Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբերի 8-ի գիշերը լույս 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերի շուրջ։
Հարակից հրապարակումներ`
- Օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, դիակների և գերիների փոխանակման հարցերն են. Նաղդալյան
- «ՏԱՍՍ». Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում
- Երևանն ու Բաքուն հաստատել են մասնակցությունը Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին
- Զոհրաբ Մնացականյանն այսօր կմեկնի Մոսկվա
- Վլադիմիր Պուտինը դիմել է ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով
- ԱՄՆ-ը կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկումներին
- Պեսկով. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի նախատեսվում
- Պեսկով. ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան