Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 8-ին
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 8-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։
«Լենտա ռու»-ն հրապարակվել է 13 հոդված, 3՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 3՝ հայկական կողմինը, 7 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 4-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։
«Գազետա ռու»-ն հրապարակել է 33 հոդված, 5՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13՝ հայկական կողմինը, 15 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 15 նյութերից 11-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 60 հոդված, 13՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 30՝ հայկական կողմինը, 17 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 17 նյութից 15-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0-ն՝ ադրբեջանամետ։
«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 37 հոդված, 9՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13՝ հայկական կողմինը, 15 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 15 նյութից 12-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
«Ռեգնում»-ը հրապարակել է 47 հոդված, 9՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 20՝ հայկական կողմինը, 18՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 18 նյութերից 16-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 0-ն՝ ադրբեջանամետ։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ է Թուրքիայի և Հայաստանի միջև, և ավելի լայն իմաստով ՝ «սա քրիստոնեական և մահմեդական աշխարհի հազարամյա դիմակայության շարունակությունն է»: Ուկրաինացի պատգամավորը նաև նշել է, որ քրիստոնյաներն ու ուղղափառ քրիստոնյաներն այսօր ունեն հիմնական խնդիր` «միավորվել և օգնել մեր եղբայրներին ու քույրերին՝ հանուն Քրիստոսի»:
New York Times-ի հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը Twitter-ում տեղադրել է հոկտեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկար, որում երևում է, որ առնվազն երկու F-16 կործանիչներ տեղակայված են Ադրբեջանի Գյանջայի օդանավակայանում։ Մինչդեռ, դրանց օգտագործումը ղարաբաղյան հակամարտությունում ավելի վաղ հերքել էր Բաքուն։
«ՏԱՍՍ»-ը երկու ծավալուն հոդված է հրապարակել Արցախի վերաբերյալ, որոնցից մեկում անդրադառնում է Ստեփանակերտում անընդհատ հրետակոծության տակ գտնվող մարդկանց առօրյային։
«Ռեգնում»-ը վերահրապարակել է սեպտեմբերի 28-ին արված իր վերլուծականը՝ «Բաքուն Ղարաբաղում տրորում է այն սկզբունքները, որոնց մասին ՄԱԿ-ում հենց նոր հայտարարեց Մոսկվան»։ Հոդվածի հեղինակը թվում է Մոսկվայի կողմից ՄԱԿ-ում հնչեցրած սկզբունքները (Միջազգային հիմնարար սկզբունքները. Ժողովուրդների` իրենց ճակատագիրը որոշելու և վեճերի լուծման գործընթացում ուժի սպառնալիքից կամ կիրառումից հրաժարվելու իրավունքը)՝ վերլուծականն ավարտելով հետևյալ կերպ․ «Ի դեպ, կարևոր է, որ Ադրբեջանը ոտնահարեց այդ սկզբունքները ՄԱԿ-ում ՝ դրանք հիշեցնելուց ընդամենը մի քանի օր անց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան